«Իլհամը հասավ այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք». Սաակաշվիլիի շնորհավորանքն Ալիևին
![]() 143 Այսօր, 22:06 Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գրառման մեջ ասվում է. «Այսօր ադրբեջանական ժողովրդի և ամբողջ Կովկասի մեծ զավակի՝ Իլհամ Ալիևի ծննդյան օրն է։ Իլհամը հասավ այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք. նա ազատագրեց ադրբեջանական հողերը և հաստատեց խաղաղություն՝ Ադրբեջանը վերածելով համաշխարհային քաղաքականության շատ կարևոր խաղացողի։ Ժամանակակից պատմության մեջ քիչ համաշխարհային առաջնորդներ կարող են պարծենալ նման նվաճումներով։ Կարելի է վստահորեն ասել, որ Իլհամ Հեյդարովիչը ոսկե տառերով է գրել իր անունը պատմության մեջ, և նրան կհիշեն դարեր շարունակ»։ Միխեիլ Սաակաշվիլին արտահայտել է նաև իր հպարտությունը, «որ հնարավորություն է ունեցել ընկերանալու և սերտորեն համագործակցելու նախագահ Ալիևի հետ»։ Վրաստանի նախկին առաջնորդը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «շարունակում է ազնվության և անսասանության օրինակ ծառայել ամբողջ ազգի արժանապատվությունը պաշտպանելու գործում։ Հենց այսպիսին պետք է լինի իսկական առաջնորդը՝ մեկը, ով չի վախենում հակառակվել ռեժիմին և հասնում է արդյունքների»։ «Երկար կյանք նրան և բարգավաճում նրա երկրին»,- մաղթել է Վրաստանի նախկին նախագահը։ Աղբյուրը` Միխեիլ Սաակաշվիլի |

«ԿԳՄՍ նախարարուհի, համաձա՞յն եք այս ամենի հետ, ո՞րն է ձեր լռության պատճառը»․ Տիգրան Դավուդյան
6523:12
«Թե ինչու է պետք համախմբվել վեհափառ հայրապետի շուրջ». Սամվել դպիր Գրիգորյան
8222:48
Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը (տեսանյութ)
8522:24
«Իլհամը հասավ այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք». Սաակաշվիլիի շնորհավորանքն Ալիևին
13222:06
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը դեռևս առերես չեն հարցաքննվել
12022:00
Ադրբեջանը համաձայնել է խաղաղապահ զորքեր ուղարկել Գազայի հատված
24020:06
Bloomberg-ը ներկայացրել է Ռուսաստանի կարծիքը՝ 20 կետանոց խաղաղության ծրագրի մասին
22419:52
«Եվրոպան ընտրեց պատերազմի ուղին, այդ թվում՝ ամերիկյան ճնշման ներքո». Հունգարիայի վարչապետ
26419:37
