Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ԿԳՄՍ նախարարուհի, համաձա՞յն եք այս ամենի հետ, ո՞րն է ձեր լռության պատճառը»․ Տիգրան Դավուդյան

«ԿԳՄՍ նախարարուհի, համաձա՞յն եք այս ամենի հետ, ո՞րն է ձեր լռության պատճառը»․ Տիգրան Դավուդյան
127
Երեկ, 23:12

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մշակույթի և կրթության հարգելի նախարարուհի, անցել է հինգ օր, որ Ձեր ենթակայության տակ աշխատող պաշտոնյան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի մոտ անվայել վարք է դրսևորել։ Հետևում եմ Ձեր էջին, մինչ այս րոպեն որևէ կերպ չեք դատապարտել այդ մարդու վարքը։ Ո՞նց կարելի է մշակույթի գործիչը բռունցքով հարվածի Մայր Տաճարի մշակութային արժեք համարվող 200-ամյա դռանը, պղծի կաթողիկոսների շիրիմները, խանգարի ժամերգությունը, բայց լռի մշակույթը համակարգող նախարարը։ Արդյո՞ք Դուք համաձայն եք այդ ամենի հետ։ Ո՞րն է Ձեր լռության պատճառը»։

Աղբյուրը`   Տիգրան Դավուդյան