Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել. «Հրապարակ»

Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել. «Հրապարակ»
105
Այսօր, 09:18

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախցիների եւ ոչ միայն նրանց համար, անհասկանալի է մնում՝ ինչպես կարող էր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համագործակցել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ։

Մենք գրել էինք, որ նրան սպառնացել են զրկել ծառայողական բնակարանից, որը տրամադրել են որպես ԶՈՒ հոգեւոր առաջնորդ՝ ՀՀ ՊՆ-ից։ Շատերին այս վարկածն անհավանական է թվում՝ մի՞թե կարելի է մեկ բնակարանի համար նման դավաճանության գնալ։

Պատմում են, որ միայն բնակարանը չէ հարցը, այլ Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել, նրան ճանաչողները պատմում են, որ նա երբեք քաջությամբ աչքի չի ընկել։ Օրինակ՝ 1989-1994 թթ․, երբ եղել է Ամարասի վանահայրը, կռվի թեժ պահերին ժողովրդին թողել փախել է։ Ամարաս Ձորակի բնակիչներից մեկը պատմեց՝ կռվի թեժ պահերին փոխանակ գար, զորքին դուխ տար, անհետացել էր: Անգամ երբ տեղյակ են պահել, որ Ամարասը մեր լիակատար վերահսկողության տակ է, նա տեւական ժամանակ եկեղեցի չի վերադարձել: Իսկ հեռանալիս էլ իր հետ տարել է եկեղեցական սպասքը՝ խնկաման, խաչ եւ այլն»: