Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյանն ու ՔՊ-ն շատ ավելի հանդուրժող են Քոչարյանի ու Սերժի, քան Կարապետյանի հանդեպ»․ Թաթուլ Հակոբյան

«Փաշինյանն ու ՔՊ-ն շատ ավելի հանդուրժող են Քոչարյանի ու Սերժի, քան Կարապետյանի հանդեպ»․ Թաթուլ Հակոբյան
149
Այսօր, 09:54

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նկատել եմ, որ իշխող ուժի ներկայացուցիչները, հատկապես Ազգային ժողովի պատգամավորները, ֆեյսբուքում համակարգված և խմբակային կերպով հարձակվում են ընդդիմության այն ուժերի ներկայացուցիչների դեմ, որոնցից վտանգ են զգում:
Սա, կարծում եմ, կարևոր ցուցիչ է այն ընտրողների համար, ովքեր մերժելու են իշխանություններին և ընտրելու են ընդդիմությանը, բայց դեռևս չեն կարողանոմ կողմնորոշվել, թե որ ուժն է իրականում ընդդիմությունը:
Սիրո ու հանդուժողականության հեղափոխության կորպուսը հատկապես անհանդուրժող է Սամվել Կարապետյանի և նրա եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հանդեպ:
Եվ այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը անազատության մեջ է, ևս կարևոր ցուցիչ է:
Վարչապետ Փաշինյանի և հեղափոխական թիմի համար թթվածնի աղբյուր են երկրորդ և երրորդ նախագահները: Մեր իշխանությունները դառևս կարողանում են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վերադարձի սպառնալիքով ահաբեկել այն քաղաքացիներին, ովքեր պատրաստ չեն ձայն տալ պատերազմում պարտված իշխանություններին, բայց էլ ավելի պատրաստ չեն ձայն տալ մերժվածներին:
Հետևաբար, Քոչարյանի ու Սերժի ներկայությունը շարունկում է անուղղակի աշխատել Փաշինյանի և նրա թիմի օգտին:
Հավանաբար սա է պատճառը, որ Փաշինյանն ու ՔՊ-ն շատ ավելի հանդուրժող են Քոչարյանի ու Սերժի, քան Կարապետյանի հանդեպ:
Արտաքին ճակատում իշխանություններն այս պահին խնդիրներ չունեն:
Փաշինյանի պարբերական այցերը Ռուսաստան, ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը խոսում է այն մասին, որ Մոսկվայի համար Փաշինյանը շարունակում է մնալ ընդունելի տարբերակ:
Աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար ևս Փաշինյանը նախընտրելի թեկնածուն է:
Փաշինյանի վերընտրությունը ցանկալի է նաև Թուրքիայի և Ադրբեջանի համար, ինչը չի նշանակում, որ վերջիններս պատրաստ են վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ:
Վերընտրվելուց և Սահմանադրությունը փոխելու պարտավորությունը կյանքի կոչելուց հետո, ամենայն հավանականությամբ, Բաքուն և Անկարան ամբողջությամբ վերջ կտան Հայաստանի շրջափակմանը, իսկ մինչ կբավարարվեն էժան բենզին մատակարարելով»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան