«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի
![]() 237 Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ., 11:48 «Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի։ «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։ Հեռուստաընկերությունը ստեղծվել էր ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 24-ի որոշմամբ․ գործունեության հիմնական տեսակը հոգևոր և մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն էր։ Նշենք, որ ԱԺ-ն հոկտեմբերի 24-ին ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը: |

Սերժ Սարգսյանը վերընտրվեց
11516:54
«Այս կարգախոսով կմասնակցենք ընտրություններին»․ Նիկոլ Փաշինյան
8416:30
««Այո» ասել ՔՊ ծրագրին, նշանակում է «այո» ասել Ալիևի ծրագրերին»․ Իշխան Սաղաթելյան
9616:24
«Բա կարող ա՞ գնան, Նիկոլ Փաշինյանի ցանկում լինեն»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
8716:18
«Ադրբեջանի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, իսկ Հայաստանինը՝ Ադրբեջանը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12116:12
«Ակնհայտ է, որ ընտրություններում պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին»․ Նիկոլ Փաշինյան
8316:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
12315:40
Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ վարչապետի թեկնածու (տեսանյութ)
12915:30
