Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Չեն կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոեկտներ իրականացնել»․ Դանիել Իոաննիսյան

«Չեն կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոեկտներ իրականացնել»․ Դանիել Իոաննիսյան
112
Այսօր, 13:06

«Իրազեկ քաղաքացիների պաշտպանություն» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մետրոյի «Աջափնյակ» կայանը էլի փոզմիշ եղավ։
Եկեք արձանագրենք, որ այս իշխանությունը (նախկինն էլ) չի կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոեկտներ իրականացնել։
17 ջրամբարներից 1-ը կառուցվեց։ Հյուսիս-Հարավի Երևանի (Մալաթիա-Սեբաստիայի) հատվածն ավարտելը գրվեց սառույցին։ Հայ-վրացական բարձրավոլտը 10+ տարի է տեղում է դոփում։ Զովունիից Թբիլիսյան կամուրջի մասին արդեն մոռացանք։ Նոր ատոմակայանի մասին էլ 3 տարի է միայն խոսում ենք։
Ու նույնը, վախենամ, մեզ սպասում է TRIPP-ի կոնտեքստում. Ադրբեջանն իր մասը կառուցելու է, իսկ մենք դեռ սկսած էլ չենք լինի ու կազուս բելլի ենք ստանալու»։

Աղբյուրը`   Դանիել Իոննիսյան