Հռոմի պապ Լևոն 14-րդին կոչ են արել պայքարել Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների ազատ արձակման համար․ The Christian Post
![]() 958 Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ., 14:33 Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդների մի խումբ կոչ է արել Հռոմի պապ Լևոն 14-րդին դիմել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ բանտարկյալների ազատ արձակման համար՝ նշելով նրանց վատթարացող վիճակը և Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։ Կոչը, որին ծանոթացել է The Christian Post-ը, և որը ուղարկվել է Սուրբ Ծննդից առաջ, բանտարկյալներին բնութագրել է որպես 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների զոհեր։ Ավելի քան մեկ տասնյակ ստորագրողների թվում են թոշակի անցած կարդինալ Թիմոթի Դոլանը՝ Նյու Յորքի Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսությունից և արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը՝ Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան թեմից: Շվեյցարիայում գործող «Քրիստոնեական համերաշխության միջազգային» կազմակերպության համաձայն Բաքվում կալանավորված են մոտ երկու տասնյակ, հիմնականում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դատվում են փակ դռների հետևում՝ առանց անաչառ իրավաբանական խորհրդատվության հասանելիության կամ իրենց դեմ ապացույցները վերանայելու հնարավորության: Եվրոպական խորհրդարանը զգուշացրել է, որ պատանդները ենթարկվում են կեղծ դատավարությունների։ «Նրանց ընտանիքների հետ հաղորդակցությունը, որն արդեն սահմանափակ է, վատթարացել է, երբ Ադրբեջանը անցյալ տարի Կարմիր խաչին վտարել է երկրից: Նրանց քրիստոնեական հավատքը և նրանց արժանապատվությունը ճնշվում են», - ասվում է նամակում։ Նամակը ստորագրողները նշել են, որ ռազմագերիները այն մոտ 80 անձանց թվում են, որոնք դեռևս անհետ կորած են համարվում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո։ Նրանք մտահոգություն են հայտնել, որ գերիներին զրկել են կապի և տարրական իրավական պաշտպանության հնարավորությունից, և որ նրանց քրիստոնեական հավատքը խախտվում է կալանքի տակ գտնվելու ընթացքում։ Նամակը վերաբերում է նաև այն հաղորդագրություններին, որոնց համաձայն Ադրբեջանը ոչնչացրել է պատմական հայկական եկեղեցիներն ու վանքերը՝ այնպիսի մասշտաբով, որը գերազանցում է «Իսլամական պետության» գործողությունները Իրաքում և Սիրիայում։ Հեղինակները դա անվանել են տարածաշրջանում քրիստոնեական գրեթե 2000 տարվա ներկայությունը վերացնելու արշավի մի մաս։ Կաթոլիկ և հայ հոգևոր առաջնորդները նաև մեջբերել են Հռոմի պապ Լևոն 14-րդի կողմից հայ նահատակ Սուրբ Իգնատիոս Մալոյանի վերջերս սրբադասումը որպես Հռոմի կաթոլիկ եկեղեցու շարունակական համերաշխության նշան հայերի հետ։ Նրանք հղում են արել Հռոմի պապի ավելի վաղ արված հայտարարությանը, որ հայերը «խաչը քարի վրա են փորագրում՝ որպես իրենց անսասան հավատքի նշան»։ Նրանք պնդում են, որ ստեղծված իրավիճակը պահանջում է Սուրբ Աթոռի միջամտությունը՝ հաշվի առնելով նրա բարոյական հեղինակությունը և Բաքվի հետ դիվանագիտական կապերը։ Նամակում կոչ է արվում Հռոմի պապ Լևոն 14-րդին անձամբ պաշտպանել գերիների ազատ արձակումը, նշելով, որ նման կոչը կարող է օգնել վերջ դնել այն ընտանիքների տառապանքներին, որոնք դեռևս սպասում են իրենց սիրելիների մասին լուրերի։ Խումբը խնդրել է Հռոմի պապ Լևոն 14-րդին գործել Սուրբ Ծննդից առաջ՝ այն անվանելով ողորմածության և վերամիավորման շրջան։ |

«Մոտ 7 միլիոն իրանցիներ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել իրենց երկիրը»․ Ղալիբաֆ
15720:12
«Այս դատավճիռ-հաշվեհարդարն ի ցույց է դնում արժեհամակարգային ու բարոյական դեգրադացիան»․ Հակոբ Բադալյան
12520:06
Սպարտակ Ղուկասյանին բանտային կալանքից ուղարկել են տնային կալանքի
10119:54
«Եթե մի քանի մոլագար պատարագի ընթացքում ինձ քաշկռտելով մի կողմ հրեին, նույնն էի անելու»․ Թովմաս Առաքելյան
11219:30
«Նամակներ ենք հղել ՄԱԿ-ին. Դավիթը կարող էր մեզ հետ պատրաստվել Վերջին զանգին». Հենրի Էլբակյան (տեսանյութ)
12918:12
«Օտար հեռուստաալիքներում Հայաստան ես ներկայացնում թրքական լաթերով, ու դեռ գլուխ գովում». Գոհար Ասատրյան (տեսանյութ)
19717:42
Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (տեսանյութ)
12817:18
«Մեզ մեղադրում են ահաբեկչության և իշխանության զավթման մեջ նրանք, ովքեր ահաբեկիչ ու իշխանություն զավթածներ են». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
14817:12
