Բացահայտված նոր «զանգերի կենտրոն»-ը հանցավոր ճանապարհով ստացել է 80 հզր ԱՄՆ դոլարը գերազանցող գումար
![]() 119 Այսօր, 15:30 ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա 2025 թվականի դեկտեմբերի 12-ին հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր կազմակերպության կողմից տիրապետվող, կազմակերպության կարիքների համար ծառայող «զանգերի կենտրոնում», ինչպես նաև այդ կազմակերպությունում գործունեություն ծավալած անձանցից մեկի բնակարանում ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է առերևույթ հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 80 հզր ԱՄՆ դոլարը գերազանցող գումար, ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային բջջային հեռախոսներ՝ տեսախցիկների հատվածները տեխնիկական միջամտությամբ փակված վիճակում, բազմաթիվ վիրտուալ հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սցենարներ, զոհերի հետ իրականացված տարբեր մեսինջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ և անձնական տվյալներ։ Առգրավվել են հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, ինչպես նաև հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ և փոխանցումների մանրամասներ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ հանցավոր կազմակերպության ղեկավարների և անդամների ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»: Աղբյուրը` ՀՀ քննչական կոմիտե |

«Արշակ սրբազանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը կքննի Վաչե Մարգարյանը»․ Արսեն Բաբայան
3017:00
Միքայել Սրբազանն այսօր չի վիրահատվի՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով
7116:42
«Շինհրապարակում հատվել են ծառեր․ իսկ թաղապետարանը դա «չէր նկատել»»․ Էդուարդ Հայրումյան
9316:30
«Խոշոր չափի գումարի հափշտակություն՝ Արդարադատության նախարարությունում»․ Լիա Սարգսյան
9816:24
«Այն, ինչ չի հաջողվել թշնամուն, արվում է այս իշխանությունների ձեռամբ»․ Գառնիկ Դանիելյան
9716:12
Բացահայտված նոր «զանգերի կենտրոն»-ը հանցավոր ճանապարհով ստացել է 80 հզր ԱՄՆ դոլարը գերազանցող գումար (տեսանյութ)
11915:30
«Մաղթում եմ, որ հայոց երկիրն անցնի այնպիսի մարդկանց ձեռքը, որոնք սիրում են հայրենիքը և խիղճ ունեն»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
11015:00
«Խաբելու է, թե խաղաղություն է բերելու, վախեցնելու է՝ պատերազմ կլինի»․ Անդրանիկ Թևանյան
15614:36
