«Խոշոր չափի գումարի հափշտակություն՝ Արդարադատության նախարարությունում»․ Լիա Սարգսյան
![]() 119 Այսօր, 16:24 Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Խոշոր չափի գումարի հափշտակություն՝ Արդարադատության նախարարությունում «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի ավագ մասնագետ Անի Ղազարյանի և Վահագն Ազիզյանի նկատմամբ՝ խոշոր չափերի խարդախության, ծառայողական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որպես պետական տուրք վճարման ենթակա 1.270.000 ՀՀ դրամ գումարի հափշտակության համար: Նախաքննությամբ պարզվել է, որ տվյալ անձինք, աշխատելով արդարադատության նախարարությունում, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնության գալով, հանցավոր դիտավորությամբ, խաբեության եղանակով հափշտակել են պետական տուրք վճարման ենթակա 1.270.000 ՀՀ դրամ գումար: Կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած անձինք ազատության մեջ են, քանի որ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Պետական լծակները օգտագործելով պետությանը վնաս հասցրած պաշտոնատար անձինք շարունակում են ազատության մեջ մնալ, մինչդեռ իշխանությանը քննադատող, մի «թթու խոսք» ասող քաղաքացիները անմիջապես կալանավորվում են։ Իրավապահների այս գործելակերպը վկայում է, որ Հայաստանում օրենքը գործում է ոչ թե հանուն պետության, այլ ծառայում է իշխանության շահերի սպասարկմանը: Նախարարությունից «Իշխանությանը» հայտնեցին, որ հիշյալ անձանցից մեկը 2023թ.-ից այլևս չի աշխատում ԱՆ պետական ռեգիստրում»: Աղբյուրը` Լիա Սարգսյան |

Ադրբեջանի դատարանը Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման
1917:38
Google-ի օգտատերերին կթույլատրվի փոխել իրենց հաշիվների Gmail հասցեները
5017:29
«Արշակ սրբազանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը կքննի Վաչե Մարգարյանը»․ Արսեն Բաբայան
7817:00
Միքայել Սրբազանն այսօր չի վիրահատվի՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով
9816:42
«Շինհրապարակում հատվել են ծառեր․ իսկ թաղապետարանը դա «չէր նկատել»»․ Էդուարդ Հայրումյան
11516:30
«Խոշոր չափի գումարի հափշտակություն՝ Արդարադատության նախարարությունում»․ Լիա Սարգսյան
11516:24
«Այն, ինչ չի հաջողվել թշնամուն, արվում է այս իշխանությունների ձեռամբ»․ Գառնիկ Դանիելյան
11116:12
Բացահայտված նոր «զանգերի կենտրոն»-ը հանցավոր ճանապարհով ստացել է 80 հզր ԱՄՆ դոլարը գերազանցող գումար (տեսանյութ)
13815:30
