Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Արսեն Ղուկասյանի տնային կալանքը վերացվել է

Արսեն Ղուկասյանի տնային կալանքը վերացվել է
113
Այսօր, 19:54

Վերաքննիչ դատարանն այսօր վերացրել է անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի տնային կալանքը՝ թողնելով գրավը և բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը:

Արսեն Ղուկասյանը մեղադրվում է 2025թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ-ի դիմաց ՌՈ աշխատակիցների մոտ ձեռնափայտ թափահարելու միջոցով խուլիգանություն կատարելու և անհետ կորած անձանց հետ հանդիպում պահանջելու միջոցով ծառայողական պարտականություններ խոչընդոտելու համար: