Ադրբեջանը և Թուրքիան ձեռք են բերել նոր իրավական հիմք՝ միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցում
![]() 143 Այսօր, 20:12 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների կողմից հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված «Փոխադարձ ռազմական անվտանգության ուժեղացման հուշագիրը»։ Դրանով ձեռք է բերել նոր իրավական հիմք՝ միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցում: Ավելի վաղ էլ՝ դեկտեմբերի 17-ին, Ադրբեջանի խորհրդարանում ընդունված փաստաթուղթը բաղկացած է 8 կետից, որով նախատեսում է համատեղ գործողություններ կողմերից մեկի վրա զինված հարձակման դեպքում: Այսպիսով, երկու երկրները փաստացիորեն ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը: Համաձայն փաստաթղթի՝ Բաքուն և Անկարան Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կարգավիճակի 51-րդ հոդվածում նշված «անհատական և կոլեկտիվ օրինական ինքնապաշտպանության իրավունքի» շրջանակներում պարտավորություն են ստանձնել փոխօգնություն ցուցաբերել հարձակման ենթարկված կողմին։ Նշվում է նաև, որ ռազմական օգնության գործընթացն իրականացվելու է կողմերից մեկի խնդրանքով և համապատասխանելու է երկրների ներքին օրենսդրությանը, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Հավելենք, որ համաձայնությունը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական օգնություն, այլև՝ պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակում։ Ըստ այդմ՝ կողմերը կխորացնեն ռազմական հետախուզության ոլորտում համագործակցությունը, կփոխանակեն ստացված ռազմավարական տեղեկատվությունը և կկարողանան ակտիվորեն օգտագործել այդ տվյալները համատեղ գործողությունների ժամանակ։ Այս քայլը երկու երկրների միջև գնահատվում է՝ որպես «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով ռազմական ոլորտում իրականացվող ամբողջական ինտեգրման ամենախոշոր քայլերից մեկը։ |

Եգիպտոսում բնակելի շենքի փլուզման հետևանքով 8 մարդ է մահացել
1921:54
Վրաստանում ձերբակալվել է Սաակաշվիլիի օրոք ՊՆ նախարար աշխատած Բաչանա Ախալայան
8921:41
«Կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը». Մխիթար Հայրապետյան
7021:30
«Հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ». Գարեգին Երկրորդ
7921:18
«Հայաստանի ընտրություններին ԵՄ օգնությունը շատ վատ ավարտ կունենա». Զախարովա
19020:27
«Ի՞նչ չափանիշներով է ՀՀ իշխանությունն ընդդիմադիրներին անվանում «ռուսական ազդեցության գործակալներ». Զախարովա
14020:18
Ադրբեջանը և Թուրքիան ձեռք են բերել նոր իրավական հիմք՝ միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցում
13720:12
Արսեն Ղուկասյանի տնային կալանքը վերացվել է
12819:54
