Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Ի՞նչ չափանիշներով է ՀՀ իշխանությունն ընդդիմադիրներին անվանում «ռուսական ազդեցության գործակալներ». Զախարովա

«Ի՞նչ չափանիշներով է ՀՀ իշխանությունն ընդդիմադիրներին անվանում «ռուսական ազդեցության գործակալներ». Զախարովա
145
Այսօր, 20:18

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Մոսկվայի դիրքորոշման մասին լրագրողի հարցին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների և հոգևորականների հետապնդումներն ուղեկցվում են Ռուսաստանի և ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապերի մեղադրանքներով։

«Ես հարց ունեմ՝ ի՞նչ չափանիշներով են նրանք նույնականացվում։ Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե պարզապես հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, ապա դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,– տարակուսել է Զախարովան