Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նիկոլ Փաշինյանի ստորագրահավաքն ընդդեմ կաթողիկոսի 20 օրում հավաքել է 420 ստորագրություն». Նաիրի Հոխիկյան

«Նիկոլ Փաշինյանի ստորագրահավաքն ընդդեմ կաթողիկոսի 20 օրում հավաքել է 420 ստորագրություն». Նաիրի Հոխիկյան
126
Երեկ, 22:24

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ստորագրահավաքն ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի ավելի քան 20 օրվա ընթացքում հավաքել է ընդամենը 420-ի մոտ ստորագրություն։ Դա այն դեպքում, երբ գործի են լծվել 10 ուրացող եպիսկոպոսները, ամբողջ վարչական ռեսուրսները, մարզպետները, դպրոցների նիկոլական տնօրենները և բազում այլ պաշտոնյաներ։
Մենք մոտ 1 շաբաթ առաջ նախաձեռնեցինք նիկոլական դարձած Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին Արցախի թեմի առաջնորդի աթոռից հեռացնելու ստորագրահավաք, և արդեն մասնակցել է 450-ից ավելի մարդ։ Դա այն դեպքում, երբ ոչ միայն չունենք ոչ մի վարչական ռեսուրս, այլև անընդհատ ճնշումներ են լինում կառավարության կողմից։
Մեր ուժը մեր ազգի մեջ է, Նիկոլի ուժը իր ՔՊ-ից դուրս դառնում է ոչ մի բան»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան