Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
123
Այսօր, 09:54

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են. «Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տավուշի, Վայքի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։