Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Կեղծ List. Am անունից գողանում են Viber․ զգուշացեք»․ Սամվել Մարտիրոսյան

«Կեղծ List. Am անունից գողանում են Viber․ զգուշացեք»․ Սամվել Մարտիրոսյան
127
Այսօր, 19:48

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Զգուշացեք․ կեղծ List. Am
անունից գողանում են Viber։ Նոր բան չէ, բայց սաստկացել է»։

«Եթե List. Am-ով ինչ-որ բան առնում կամ վաճառում եք, կոդ է գալիս հաստատելու համար, դա կեղծիք է Viber-ը գողանալու համար։ Երբեք ոչ ոք չի կարող ձեզանից ուզել Viber-ի կոդ։ Viber-ի կոդը միայն Viber-ի համար է․ չհավատաք, չներմուծեք»,- նշում է Մարտիրոսյանը՝ և պարզաբանում, թե ինչպես վարվել, եթե արդեն հավատացել են կեղծիքին։