Զելենսկին նշել է կիրակի Թրամփի հետ քննարկման թեմաները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ 20 կետանոց ծրագիրը 90%-ով պատրաստ է։ Նա նաև ընդգծել է, որ անպայման կբարձրացնի տարածքների հարցը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։
Զելենսկին հաստատել է, որ կիրակի՝ դեկտեմբերի 28-ին, կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։
Նա շնորհակալություն է հայտնել երկրների թիմերին՝ նշելով, որ նրանք «շատ լավ աշխատանք» են կատարել փաստաթղթերի առաջին նախագծերը պատրաստելիս։ Միևնույն ժամանակ, նա նաև հավելել է, որ կան հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն ղեկավարության մակարդակով, մասնավորապես, անվտանգության երաշխիքները։
«Ինչ վերաբերում է բարգավաճմանը, սա մեր պետության վերականգնումն է։ Եվ 20 կետից բաղկացած ծրագիրը, որի վրա մենք աշխատում ենք, 90%-ով ավարտված է։ Մեր խնդիրն է՝ ապահովել, որ ամեն ինչ 100%-ով պատրաստ լինի։ Դա հեշտ չէ, և ոչ ոք չի ասում, որ այն անմիջապես 100%-ով պատրաստ կլինի»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է «մոտեցնի ցանկալի արդյունքը» երկու երկրների ներկայացուցիչների յուրաքանչյուր հանդիպման և զրույցի միջոցով։
«Մենք ունենք լայն օրակարգ, որը կլինի այս շաբաթավերջին, կարծում եմ՝ կիրակի, Ֆլորիդայում, որտեղ մենք կհանդիպենք նախագահ Թրամփի հետ։ Մենք կքննարկենք այս փաստաթղթերը, մասնավորապես, ինչպես ասացի, անվտանգության երաշխիքները, և այս բլոկում կան մի քանի փաստաթղթեր, և ցանկալի է գտնել հնարավորություն ամեն ինչ քննարկելու համար»,- ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկիի հավաստմամբ՝ քննարկվելիք հաջորդ թեման տնտեսական համաձայնագիրն է, որը դեռևս նախնական փուլում է։
«Ստորագրման վերաբերյալ ես չեմ կարող ասել, թե արդյոք որևէ բան պատրաստ կլինի։ Այս հանդիպումը հատուկ նախատեսված է այն հնարավորինս լավ մշակելու համար։ Կքննարկվե՞ն տարածքային հարցեր։ Բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք անհամաձայնություններ ունենք, մեր կողմից անպայման կբարձրացվեն»,-հայտարարել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրում կիրակի՝ դեկտեմբերի 28-ին:

«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
3201:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
6800:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
6800:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
73Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
155Երեկ, 23:36
«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
83Երեկ, 22:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
106Երեկ, 22:18
«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
85Երեկ, 22:06