Վահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն
![]() 143 Երեկ, 22:42 ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին ու նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանի պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ ««Ազդարար» համակարգից տեղեկացանք, որ դատախազությունը նրանց ծանուցագիր է ուղարկել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու եւ ամփոփագրին ծանոթանալու համար։ «Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն»,- նշված է ծանուցման մեջ։ Նշենք, որ Վահե Հակոբյանը 2025 թվականի հոկտեմբերի 31-ից գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման մեջ: Նրա կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը PARA TV լրատվամիջոցի ղեկավարն է»,- գրում է լրատվամիջոցը։ |

Իրանն իր ջրային տարածքում կալանավորել է օտարերկրյա լցանավ
9923:34
Վահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն
13122:42
Բաքվի դատարանում ավարտվել է հայ գերիների կեղծ «դատաքննությունը»
14822:36
ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել
13721:54
«Նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց՝ ի պաշտպանություն Մաշտոցի պատկերի վերականգնման»․ Մեսրոպ Հովհաննիսյան
11721:48
«Թանկացումներ տեղի չեն ունեցել»․ Երևանի քաղաքապետարան
14221:00
«Հիվանդանոցում Միքայել Սրբազանին խնամողի հարցը լուծվեց»․ Միքայել սրբազանի պաշտպանների թիմ
11520:30
Արարատի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
13620:06
