Կիրակի, 28 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«ՔՕ համաձայն՝ հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը»․ Վահան Հովհաննիսյան

«ՔՕ համաձայն՝ հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը»․ Վահան Հովհաննիսյան
135
Երեկ, 22:12

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա տեսաուղերձում վարչապետը արտոնել, թույլատրել և խրախուսել է իր համախոհներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել Պատարագների ընթացքում Վեհափառ Հայրապետի անունը հնչեցնելիս։
Քրեական օրենսգրքի համաձայն՝ դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարել՝ համոզելու կամ այլ եղանակով։
Քրեական օրենսգրքի համաձայն՝ հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը։
Վարչապետը հորդորել /ենթադրաբար դրդել/ է մի խումբ անձանց կրոնական ծեսի՝ Անմահ և Սուրբ Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետի անվան հիշատակման ժամանակ խոչընդոտել Պատարագը։
Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողն անգամ կարող է որակել այս արարքը։
Հ․Գ․
Հովհաննես Իշխանյանը եկեղեցուց հարկադրաբար հեռացվեց և բերման ենթարկվեց Պատարագի ժամանակ Կաթողիկոս Գարեգին Երկրորդ բացականչելու համար։ Հիմա մի խումբ անձանց հրահանգվում է խոչընդտել Պատարագը։ Ուշադիր հետևելու եմ, թե ոստիկանությունը զգաստության կոչեր անելու է արդյոք քաղաքացիներին կամ քանի նման անձ է բերման ենթարկվելու։
Նախապես տեղեկացնեմ, որ ուրաքանչյուր նման դեպքով հանցանքի մասին հաղորդում է ներկայացվելու»։