Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Վստահ եմ, որ Սրբազանը հաղթահարելու է բոլոր փորձությունները»․ Գառնիկ Դանիելյան

«Վստահ եմ, որ Սրբազանը հաղթահարելու է բոլոր փորձությունները»․ Գառնիկ Դանիելյան
127
Այսօր, 13:06

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. ««12 տարեկանում կամավոր սահմանափակել եմ իմ ազատությունը՝ ընտրելով հոգևոր ասպարեզը։ Վախեցնել ազատությունները կամավոր սահմանափակած անձին այս անազատությամբ՝ պարզապես ծիծաղելի է։ Բայց դարձյալ շնորհակալ եմ Աստծուն, որ այս հնարավորությունը տվեց, որ ես հասկանամ՝ ինչպես կարելի է թվացյալ անազատության մեջ լինել լիակատար ազատ»:
Այսօր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան օրն է:
Բացառիկ ոգու և գիտելիքների տեր Սրբազանն անգամ անազատության մեջ գտնվելով՝ օրինակ է ծառայում, թե ինչպիսին պետք է լինի սկզբունքային, հայրենասեր ու հայրենանվեր հայը, հոգևոր առաջնորդը:
Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը, նրա հետ առնչվելու, պատգամները լսելու հնարավորություն ունենալը:
Վստահ եմ, որ Սրբազանը հաղթահարելու է բոլոր փորձությունները և իր ազնվական ու անվեհեր կեցվածքով նորից առաջնորդելու է իր հարազատ թեմը:
Քաջառողջություն և օր առաջ ազատություն, սիրելի՛ Սրբազան»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան