Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Երկրների ղեկավարներն Ամանորին համախմբման ուղերձներ են հղում, Փաշինյանը՝ պառակտման»․ Ոսկան Սարգսյան

«Երկրների ղեկավարներն Ամանորին համախմբման ուղերձներ են հղում, Փաշինյանը՝ պառակտման»․ Ոսկան Սարգսյան
123
Այսօր, 15:36

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրների նախագահները ու վարչապետերը ամանորին համախմբման ուղերձներ են հղում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ պառակտման․
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքան էջում գրառել է, որ
դեկտեմբերի 28-ին, Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցելու է պատարագի և հավելել. «Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ՝ նախկինում բերված հիմնավորումներով և պատճառներով։
Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարագրել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ, և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ։
Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներս, պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և, ի վերջո, այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք»։ Աշխարհի տարբեր երկրների նախագահները և վարչապետերը ամանորի ուղերձներում համերաշխություն, համախմբում են քարոզում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ պառակտում։ Սահմանադրությամբ պետությունից անկախ գործող Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին գործադիր իշխանության ղեկավարի խառնվելը, պատարագի տեքստ զեղչելը լեգիտիմ չէ, այլ հակասահմանադրական է, ինքնիրավչություն»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան