Լարսը փակ է բեռնատարների համար
![]() 86 Այսօր, 15:48 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի, Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջաններում, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն: Ամասիայի տարածաշրջանում բուք է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ |

«Մթնոլորտային ցուրտ ճակատն ուշ երեկոյան կներխուժի ՀՀ տարածք»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
13516:12
«Խնդիրը ոչ թուրքն է, ոչ էլ ադրբեջանցին»․ Արգիշտի Կիվիրյան
12116:06
Լարսը փակ է բեռնատարների համար
8615:48
«Երկրների ղեկավարներն Ամանորին համախմբման ուղերձներ են հղում, Փաշինյանը՝ պառակտման»․ Ոսկան Սարգսյան
12815:36
«Աշխարհի ամենաձնառատ երկիրը համարվում է Ճապոնիան»․ Լևոն Ազիզյան
11814:42
«Շնորհավո՜ր դիմադրության խորհրդանիշ դարձած Միքայել Սրբազանի ծննդյան տոնը»․ Լիլիթ Բլեյան
12714:24
«Պատարագների ժամանակ Նիկոլ Փաշինյանի մանկլավիկները խանգարելու են»․ Հովհաննես Իշխանյան
13414:12
Միքայել Սրբազանի շնորհակալագիրը՝ աջակիցներին (լուսանկար)
17913:18
