Կիրակի, 28 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Պարտություններով հպարտացող իշխանությանը հաղթող մարզիկներ և մարզիչներ պետք չեն»․ Ոսկան Սարգսյան

«Պարտություններով հպարտացող իշխանությանը հաղթող մարզիկներ և մարզիչներ պետք չեն»․ Ոսկան Սարգսյան
82
Այսօր, 02:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարվա լավագույն մարզիչ ճանաչված Փաշիկ Ալավերդյանին հեռացրել են ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Փաշիկ Ալավերդյանն իմ հայրենակիցն է, ծագումով՝ Ոսկեպարից, սակայն անձնապես ծանոթ չեմ։ Փաշիկ Ալավերդյանը իսկապես հեղինակավոր և հաղթող մարզիչ է, ով մրցաշարերում մրցակիցներին տակտիկական պայքար է պարտադրում, այդ պայքարում հաղթում։ Հայաստանի պարտություններով հպարտացող իշխանությանը հաղթող մարզիկներ և մարզիչներ պետք չեն։ Իշխանության վատ վերաբերմունքի պատճառով անվանի մարզիկներ Հենրիխ Մխիթարյանը և Լևոն Արոնյանը հեռացան Հայաստանի հավաքականից։ Անվանի մարզիչ Փաշիկ Ալավերդյանին էլ հեռացրին հավաքականից»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան