Դրամաշնորհ է հատկացվել հայ-թուրքական սահմանին գտնվող Շուշանավանքի վերականգնման համար

Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԼԻՖ) հոգաբարձուների գործադիր խորհուրդը հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած՝ Արմավիրի մարզի Բագարան գյուղի տարածքում գտնվող սահմանամերձ Շուշանավանք (7-րդ դ.) եկեղեցու վերականգնման դրամաշնորհային գումարը (471.674 ԱՄՆ դոլար):
Շուշանավանքը գտնվում է Արմավիրի մարզի Բագարան գյուղից 8 կմ հյուսիս, հայ-թուրքական սահմանագծին՝ Ախուրյան գետի կիրճին ձախակողմից հարող ժայռաբլրի գագաթին: 7-րդ դարով թվագրվող եկեղեցին պատկանում է վեցխորան կենտրոնագմբեթ հորինվածքով եկեղեցիների տիպին: Այն մասն է կազմել Բագրատունյաց մայրաքաղաք Բագարանի։
Վերականգնման աշխատանքները կսկսվեն 2026 թվականից:
Ընթացիկ տարվա ընթացքում ԱԼԻՖ-ի կողմից սա Հայաստանին տրամադրվող երկրորդ դրամաշնորհն է՝ Մատենադարանում արաբատառ ձեռագրերի վերականգնման լաբորատորիայի ստեղծման դրամաշնորհից հետո (74,836 ԱՄՆ դոլար):
ԱԼԻՖ-ը ստեղծվել է 2017թ. Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների համագործակցության արդյունքում։ Եզակի նախաձեռնություն է՝ ուղղված հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության մարտահրավերների հաղթահարմանը։ Համարվում է ժառանգության պաշտպանության և վերականգնման առաջամարտիկ։ Ունի միջազգային կազմակերպության և միաժամանակ մասնավոր հիմնադրամի կարգավիճակ։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
143Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
45113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58110.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76308.09.2026, 23:12