Կիրակի, 28 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Սրբազան Հայրը մեզ համար միայն թեմակալ առաջնորդ չէ. նա հոգևոր հայր է»․ Դավիթ Անանյան

«Սրբազան Հայրը մեզ համար միայն թեմակալ առաջնորդ չէ. նա հոգևոր հայր է»․ Դավիթ Անանյան
145
Երեկ, 23:42

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան տարեդարձն է։
Սրբազան Հայրը մեզ համար միայն թեմակալ առաջնորդ չէ։ Նա հոգևոր հայր է՝ իր խոսքով, իր լռությամբ, իր խստությամբ ու պատասխանատվությամբ։ Նրա ծառայությունը տարիներ շարունակ եղել է հավատքի պահպանման, խղճի պաշտպանության և Հայ Եկեղեցու արժանապատիվ ներկայության օրինակ։
Ցավալիորեն, այսօր նա իր կոչումն ու ծննդյան օրը դիմավորում է քաղաքական հալածանքի և ազատությունից զրկված լինելու պայմաններում, ինչը չի կարող անտարբեր թողնել ոչ մի հավատավոր հայի։
Այս օրը պարզապես աղոթում ենք Սրբազան Հոր առողջության, հոգևոր խաղաղության և զորության համար՝ շարունակելու իր աստվածահաճո առաքելությունը ի սպաս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ժողովրդի։
Սրտանց շնորհավորում եմ Սրբազան Հայր, Աստված պահապա՛ն Ձեզ»:

Աղբյուրը`   Դավիթ Անանյան