Կիրակի, 28 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Այս եզակի դռան վերադարձը հայրենիք՝ պատգամ է՝ մի՛ ջարդեք Ազգային Սուրբ Եկեղեցու դռները»․ Հայր Ասողիկ

«Այս եզակի դռան վերադարձը հայրենիք՝ պատգամ է՝ մի՛ ջարդեք Ազգային Սուրբ Եկեղեցու դռները»․ Հայր Ասողիկ
120
Այսօր, 03:06

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սքանչելի է այս նորությունը, գնահատելի է մեր պետության այս հանձնառությունը՝ հայ հոգևոր արվեստի փայտակերտ եզակի ստեղծագործություններից մեկը վերադառնալու ՏՈՒՆ՝ Մայր Հայրենիք:
Որքա՜ն խորհրդանշական է նաև այս ձեռնարկը. աստվածային նախախնամություն է, երկնային ՆՇԱՆ, պատգամ ամենքին՝ մի՛ ջարդեք Ձեր միակ Ազգային Սբ Եկեղեցու դռները:
Այս համբուրելի դռան վերադարձը, պետական հոգածությամբ, նաև մեծ դաս է բոլոր այն ուղեկորույս հայերին, որ նրանք անդրադառնան և գիտակցեն՝ որևէ տաճարի, մանավանդ, Մայր Տաճարի դռները սրբագործված են և միայն համբուրելի են: Կգա մի նվիրական օր, երբ այդ դռները, ինչպես Մայր Տաճարի նախորդ պահպանված դռները, կտարվեն խնամքով պահվելու և ցուցադրվելու Մայր Աթոռի գանձատանը: Իսկ այդ դռների տարեգրության մեջ դառնությամբ կհիշատակվի մերօրյա պատմության այն դրվագը, երբ կային անձեր, որոնք ձեռքով ու ոտքով հարվածում էին Մայր Տաճարի նշխարացած դռներին...
Թող բացվեն ողորմության, սիրո ու ներողամտության փրկարար դռները և խաղաղությունն ու արդարությունը թագավորի մեր սիրելի Հայրենի երկրում. եղիցի, եղիցի»: