Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
![]() 116 Այսօր, 10:12 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ |

«Ձյան կուտակումները հասնում են մինչև շենքերի երկրորդ հարկ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
011:48
«Միլիարդավոր դրամների մսխում ու բարձիթողի վիճակ»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
6911:30
Ուղիղ միացում՝ Մայր տաճարից (տեսանյութ)
9311:18
Նիկոլ Փաշինյանը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի (տեսանյութ)
9211:06
«Չտեսա․ չի երևում․ չլսեցի»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
10910:54
«Եթե անցած կիրակի վարչապետը չի մասնակցել պատարագի, ուրեմն ես էլ չեմ մասնակցել»․ Հայկ Ղալումյան (տեսանյութ)
13110:30
«Մասնակցում եմ բոլոր այն պատարագներին, որին մասնակցում է իմ երկրի ղեկավարը»․ Քրիստինե Վարդանյան
13910:18
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
11610:12
