«Թմբկահարի փայտիկներ շրխկացնելը չի բարձրացնում Փաշինյանի վարկանիշը»․ Ոսկան Սարգսյան
![]() 123 Այսօր, 15:48 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը կրկնեց ժիլետով վարչապետ Կարեն Կարապետյանի իմիջային քայլը՝ հարվածային գործիքներ նվագելը, սակայն Կարեն Կարապետյանը «նվագում», իսկապես հարվածում էր հարվածային գործիքներին, իսկ Նիկոլ Փաշինյանը միայն չրխկացնում էր փայտիկները։ Փաշինյանը Երևանում 10 տոկոսից էլ քիչ վարկանիշ ունի, նրա ընտրողները համեմատաբար շատ են այլընտրանքային լրատվության պակաս ունեցող գյուղերում, իսկ գյուղական տարեց ընտրողների համար թմբակահար Նիկոլ Փաշինյանի կերպարը հոգեհարազատ չէ։ Ո՞վ էր խորհուրդ տվել Նիկոլ Փաշինյանին հայտարարելու՝ եթե 10 հազար 400 դրամով բարձրացնենք թոշակառուների թոշակը, նրանց չեն իմանալու, թե այդ գումարը ինչպես ծախսեն։ Նիկոլ Փաշինյանը այդ անհիմն հայտարարությամբ վիրավորեց Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներին, հազարավոր ձայներ կորցրեց։ Նախկինում ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Հայաստանի ընդդիմությունը չի իջեցնում, նրա վարկանիշը իջեցնում է ինքը՝ իր անխոհեմ վարքով՝ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներով ու խոսքերով և պարբերաբար Հայաստանին նոր պահանջներ ներկայացնող, գովերգված կեղծ խաղաղությունը իր հայտարարություներով բացահայտող, պայթեցնող Իլհամ Ալիևը։ Մինչև Աժ ընտրություններ 5,5 ամիս կա, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը դեռ գլորվելու տեղ ու ժամանակ ունի»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Գռեհիկ անբանների մարտական առաջադրանքը հայհոյելն է և խառնաշփոթ շինելը». Արեգ Սավգուլյան
4317:00
«Սրանք ոչ հաղթել կարողացան, ոչ էլ արժանապատիվ պարտվել»․ Մարգարիտ Եսայան
7516:48
«Հիմա այս պարոնի հետևից իրավապահ որևէ կառույց գնալո՞ւ է»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
10116:30
«Եթե գեթ մի կաթիլ հավատք ու սեր ունենային»․ Կարինե Հարությունյան
13716:18
«Թալինի տարածաշրջան․ մեր օրեր»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
12916:00
«Թմբկահարի փայտիկներ շրխկացնելը չի բարձրացնում Փաշինյանի վարկանիշը»․ Ոսկան Սարգսյան
12215:48
«Բռնության կոչ հնչեցրած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից է». Լիա Սարգսյան
12415:36
Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մերկասառույց
13615:12
