Հոսանքազրկված հասցեներում վաղը ևս լույս չի լինի. ՀԷՑ
![]() 175 Այսօր, 21:30 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է. ««Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները. Ինչպես երեկ ողջ գիշեր, այնպես էլ առաջիկա գիշերը (24-ժամյա ռեժիմով) ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանելու «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ: Այս պահին կատարվում են այրված և հին սարքավորումների ապամոնտաժման աշխատանքներ և վաղ առավոտից սկսվելու է նոր սարքավորումների տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց կարգաբերման աշխատանքները: Արդյունքում հնարավոր կլինի նախնական գնահատականով մինչև վաղը՝ ժամը 22:00, վերականգնել բոլոր այն հասցեների էլեկտրամատակարարումը, որոնք մինչ այս պահը դեռ հոսանքազրկված են: Ստորև այն հասցեները որոնք մասնակի կամ ամբողջությամբ դեռևս հոսանքազրկված են՝ Աղբյուրը` Հայաստանի էլեկտրական ցանցեր |

«Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը երկրից ՀՀ կառավարության օրակարգում չէ». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
1523:18
Թրամփը Ուկրաինայի հակամարտության կարգավորումը համարում է գերակա խնդիր
5423:09
«Այսպիսի կերպարների միջոցով Նիկոլը ներսից փորձում է քանդել ազգային ընդդիմադիր դաշտը». Նաիրի Հոխիկյան
14122:24
Հոսանքազրկված հասցեներում վաղը ևս լույս չի լինի. ՀԷՑ
17021:30
«Աշոտ Մինասյանը բանտարկվեց. տեսաֆիլմը հրապարակվում է առաջին անգամ». Նարեկ Ալեքսանյան (տեսանյութ)
19921:00
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը «տժժում» թիմակիցների հետ (տեսանյութ)
18720:42
Սիրիայի ափամերձ շրջաններում ալավիների ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել. կան զոհեր
20120:35
Արհեստական բանականության հետ փոխազդեցությունը նպաստում է փսիխոզի զարգացմանը
28620:06
