Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   -4 °C

«Դա առաջնորդին հավատարմության ցուցադրություն էր՝ ռաբիզ երաժշտության և պարի միջոցով». Թաթուլ Հակոբյան

«Դա առաջնորդին հավատարմության ցուցադրություն էր՝ ռաբիզ երաժշտության և պարի միջոցով». Թաթուլ Հակոբյան
131
Այսօր, 04:00

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանցիների մեծագույն մասը հրապարակավ կամ մի քիչ ծածուկ, ռաբիզ է լսում:
Օրինակ, անձամբ հարսանիքներից խուսափում եմ երկու պատճառով.
ա/ քիչ է որ բարձր, շատ բարձր Չերաժշտությունը՝ դեմբ-դիմբը, թույլ չի տալիս լսել կողքինիդ ու դիմացինիդ, հարց ու փորձ անել ամիսներով ու տարիներով չտեսած բարեկամիդ,
բ/ այդ Չերաժշտությունը ռաբիզ է:
Բայց, բնականաբար, ես կողմ եմ հարսանիքներին, ուրախություններին, կնունք-ծնունդներին, որովհետև մեր ժողովուրդը ևս իրավունք ունի պարել, ուրախանալ, երջանիկ ապրել, ծլել, ծաղկել, բարգավաճել: Սուգը չպետք է հավերժ լինի:
Ինչ արած: Մեր ժողովուրդը սիրում է ռաբիզ, քրդական, թուրքական, ադրբեջանական երաժշտություն: Խորհրդային տարիներին Զեյնաբ Խանլարովան էր լցնում Հրազդան մարզադաշտի տրիբունաները:
Երեկ համացանցում հայտնված ռաբիզը՝ ուր որ գնաս հետդ կգամ, ինձ համար ավելի էական էր այլ տեսանկյունից:
Դա առաջնորդին հավատարմության ցուցադրություն էր ռաբիզ երաժշտության և պարի միջոցով: Մանավանդ այս օրերին, երբ կա ցուցակ մտնելու և ցուցակում լավ տեղեր զբաղեցնելու խնդիրը:
Երեկ մեկ այլ բան նկատեցի: Մեր պաշտոնյաներից մեկն ասել էր, որ պատարագ է գնում միայն իր ղեկավարի հետ, եթե ղեկավարը չի գնում, ուրեմն՝ ինքն էլ չի գնում:
Սա էլ է հավատարմության ցուցադրության, բայց արդեն այլ՝ անհավատ եղանակով:
Պատարագը Հիսու Քրիստոսի զոհաբերության խորհուրդն է: Պատարագի ընթացքում մարդը, եթե բարեպաշտ հավատացյալ է, այլ ոչ ցուցադրական պատարագի և քաղաքական ակցիայի մասնակից, հոգով վերապրում է Մեր Տիրոջ տառապանքը, որ զոհվեց հանուն մարդու փրկության:
Բոլորիդ՝ ՔՊ-ական, ՊՈՒ-ական, Քոչարյանական, աթեիստ, մաղթում եմ լավ առավոտ և լավ օր և խորհուրդ եմ տալիս լսել կամ կարդալ Նարեկացու Տաղ Հարության անմահ գործը՝ այստեղ թողնելով մի քանի տող.
Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան։
Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց,
Եւ ի վերայ նորա՝ աթոռք են կարգեալ,
Եւ ի վերայ նորա՝ գահոյք ոսկեղէնք,
Եւ ի վերայ նորա՝ բեհեզք ծիրանիք,
Եւ ի վերայ նորա Որդի արքայի,
Եւ յաջմէ նորա՝ վեցթևեան սերովբէքն,
Յահեկէ նորա՝ բազմաչեայ քերովբէքն,
Առաջի նորա՝ մանկունք գեղեցիկ,
Ի գիրկս նոցա՝ խաչն տէրունական,
Ի ձեռին նոցա՝ սաղմոսարան և քնար,
Որք երգէին զերգս՝ ասելով՝
- Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան