Երկուշաբթի, 29 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Երկրորդային փողոցներում ունենք խնդիրներ». Տիգրան Ավինյան

«Երկրորդային փողոցներում ունենք խնդիրներ». Տիգրան Ավինյան
133
Այսօր, 09:54

«Հաշվի առնելով, որ Նոր տարվա գիշերն ունենալու ենք մեծ ծավալով տեղումներ, նշանակում է՝ դեռևս հանգստի ժամանակ չունենք. մեր տեխնիկան, հերթապահները պետք է պատրաստ լինեն, որ քաղաքը լինի անցանելի»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով. «Ուզում եմ արձանագրել, որ երկրորդային որոշ փողոցներում դեռևս ունենք խնդիրներ. որոշակի գործողություններ արժե ծրագրել, հատկապես, որ ունենք սպասվող տեղումներ: Որպեսզի թույլ չտանք մերկասառույցի շերտն ավելանա, պետք է միջոցներ ձեռնարկենք»: