Երկուշաբթի, 29 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մի՞թե այս աստիճան կարելի է թքել հանրության վրա». Հայկ Խանումյան

«Մի՞թե այս աստիճան կարելի է թքել հանրության վրա». Հայկ Խանումյան
127
Այսօր, 13:12

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկար ժամանակ Հ1 Լուրերը չէի նայել։ Առավոտյան ժամը 10.00-ի թողարկումն եմ նայում, երկու մեծ ռեպորտաժ է. առաջինում վարչապետի մասնակցությամբ պատարագի մասին է, ռեպորտաժում հիմնականում իշխանական կուսակցության անդամ պետական պաշտոնյաները քննադատում են կաթողիկոսին և պաշտպանում ապստամբ եպիսկոպոսներին։ Երկրորդում էլի հակակաթողիկոսական ռեպորտաժ է՝ համեմված իշխանական քաղաքագետի գնահատականներով և աստվածաբան գիտնականի պատմական անդրադարձով (միակ չեզոք խոսքը ամբողջ թողարկման ընթացքում)։ Մի՞թե այս աստիճան կարելի է թքել հանրության վրա, ինչպես հիմա անում են հանրային հեռուստատեսության որոշում ընդունողները»:

Աղբյուրը`   Հայկ Խանումյան