Երկուշաբթի, 29 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք հունվար»․ Գագիկ Սուրենյան

«Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք հունվար»․ Գագիկ Սուրենյան
120
Այսօր, 11:54

«Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը։

«Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։ Հունվարի առաջին տասնօրյակը կլինի մի փոքր սառը՝ ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 1-2 աստիճանով, բայց հունվարի 2-րդ և 3-րդ տասնօրյակներում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից կբարձրանա 1-2 աստիճանով։ Երևանում նվազագույն ջերմաստիճանը հունվարի առաջին տասնօրյակում կանխատեսվում է -15 -17 աստիճան, իսկ հունվարի 2-3-րդ տասնօրյակին առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +7, +9 աստիճանի»,- նշել է Սուրենյանը։

Խոսելով առաջիկա օրերին սպասվող եղանակից՝ ասել է. «Դեկտեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 31-ի կեսօրից հետո, հունվարի 1-ին, 2-ին՝ մինչև կեսօր, Հանրապետության մի շարք շրջաննում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք հունվարի 2-ի ցերեկը հիմնականում կպահպանվեն Վայոց Ձորում և Սյունիքում։ Հունվարի 3-ից երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն և դրան հաջորդող 5 օրերին կհաստատվի առանց տեղումների եղանակ»։

Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին