Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

«Առաջին ձյունը, Վերին Լարսն ու մեր ինքնիշխանությունը». Սամվել Ֆարմանյան

«Առաջին ձյունը, Վերին Լարսն ու մեր ինքնիշխանությունը». Սամվել Ֆարմանյան
107
Այսօր, 01:06

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկին. առաջին ձյունը, Վերին Լարսն ու մեր ինքնիշխանությունը.
Առատ ձյուն տեղաց կամ ուժեղ անձրև եկավ՝ Երևանի ու միջքաղաքային ճանապարհներին ավանդական կոլապս է: Ամեն տարի նույնը:
Վերին Լարսը փակվեց մի քանի օր՝ երկրում տնտեսական փոթորիկ ու ապոկալիպսիսի սպասում է: Ամեն անգամ նույնը:
Բայց անգամ նման նվաստացուցիչ ինքնապտակները մեզ չեն խանգարում տաղավարից տաղավար վազել ու ճամարտակել ինքնիշխանության մասին:
Իսկ թե հանկարծ ականջներիս հասնի «աշխարհը մերն ա, մերն ա...» երգի կախարդական հնչյուննե՜րը, ինքնիշխանությունը տեղում դարձնում ենք գործողության մեջ դրված ինքնամոռաց տսուվերենություն:
Հ.Գ. Ես անգամ կարգելեի ինքնիշխանություն բառի օգտագործումը, քանի դեռ գոնե այս երկու պարզ հարցը լուծել չենք կարողացել: Իրոք, ամոթ է»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան