«Հայոց եկեղեցու դեմ բռնաճնշումների ներկա ալիքն արձագանքում է Հայոց ցեղասպանության օրինաչափությանը». Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է հրապարակել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ճնշումների վերաբերյալ. «Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ շարունակվող պետական ճնշումների վերաբերյալ, ներառյալ հոգևորականների ձերբակալություններն ու ահաբեկումները, եկեղեցական հաստատությունների թիրախավորումը և պետության կողմից իրավական համակարգի աճող օգտագործումը կրոնական ղեկավարությանը լռեցնելու համար: Այս զարգացումները ցավալի օրինակ են այն բանի, թե ինչպես կարող են ցեղասպանական գործընթացները ներքինանալ սպառնալիքների ժամանակ:
Ընտրովի հետապնդումների, սահմանափակ թափանցիկության և կրոնական գործերին պետության ուղղակի միջամտության համադրությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում այն առումով, որ իրավական մեխանիզմները օգտագործվում են ոչ թե օրենքը պահպանելու, այլ Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը խաթարելու համար:
Բռնաճնշումների ներկայիս ալիքը արձագանքում է Հայոց ցեղասպանության օրինաչափությանը: Այն սկսվել է հայ մտավորականների, հոգևորականների և համայնքային առաջնորդների համակարգված թիրախավորումից, որը Օսմանյան կայսրության կողմից կիրառվել է մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու համար՝ կտրելով նրա ինքնությունն իր բարոյական և հոգևոր հիմքից՝ ազգի առաջնորդներից, և վերացնելով այն ձայները, որոնք կարող էին կազմակերպել դիմադրություն կամ պահպանել մշակութային համախմբվածությունը:
Չնայած ներկայիս իրավիճակը չի կարող նույնացվել 1915 թվականի ցեղասպանական բռնության հետ, տրամաբանության և մեթոդի զուգահեռները պետք է ճանաչվեն: Ինքնության վրա հիմնված ճնշման վաղ նախազգուշացնող նշանները հաճախ սկսվում են հավաքական հիշողությունը և բարոյական դիմադրությունը մարմնավորող հաստատությունները ապալեգիտիմացնելու և քրեականացնելու ջանքերից։
Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ որևէ ձևով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները»։

«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
5622:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
7420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
24015:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
11013:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
10313:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
11111:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
27210:07