Երկուշաբթի, 29 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ռուսաստանցի բիզնեսմենի թիմը ստում է»․ Ռուբեն Ռուբինյան

«Ռուսաստանցի բիզնեսմենի թիմը ստում է»․ Ռուբեն Ռուբինյան
124
Այսօր, 15:18

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը այսօր պնդել է, թե իբր 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն»:
Ռուսաստանցի բիզնեսմենի թիմը ստում է, քանի որ այդ թատրոնը բացվել է ոչ թե 5 օր առաջ, այլ Բաքվում է գործում 1989 թվականից, իսկ Ադրբեջանում «պետական» կարգավիճակ է ստացել 1994 թվականին:
Այն գործել է նաև 2008-2018 թվականներին, երբ բիզնեսմենի եղբայրը՝ այսինքն զարմիկի հայրը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, ՀՀԿ պատգամավոր, բայց այս թեմայով ծպտուն չէր հանում:
Ինչո՞ւ են ռուսաստանցի բիզնեսմենի թիմակիցները այսպես ստում: Շատ պարզ պատճառով: Նրանք խաղում են ձեր վախերի վրա: Նրանք ուզում են ամեն կերպ արժեզրկել այն խաղաղությունը, որին հասել ենք այսիպիսի մեծ դժվարությամբ:
Նրանք ուզում են, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ և աղքատանա, իսկ իրենք շարունակեն հարստանալ իրենց հնամենի գործընկերների՝ Քոչարյանի ու Սարգսյանի հետ միասին»:

Աղբյուրը`   Ռուբեն Ռուբինյան