Ղրղզստանի նախկին նախագահին զրկել են պետական պարգևներից

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել են պետական պարգևներից։ Հրամանագիրը ստորագրել է երկրի ներկայիս ղեկավար Սադիր Ջապարովը։
Իրավապահ մարմիններին հանձնարարվել է առգրավել դրանք:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահն էր 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի նոյեմբերը։
2020 թվականին նա դատապարտվել է 11 տարի ազատազրկման՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատ արձակման համար։ Դատավճիռը հետագայում չեղյալ է հայտարարվել, և գործն ուղարկվել է նոր դատաքննության։
2023 թվականին Աթամբաևն ազատ է արձակվել բանտից և նրան թույլատրվել է մեկնել արտասահման՝ բուժման համար։
2025 թվականի հունիսին Աթամբաևը հեռակա կարգով դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման՝ երեք քրեական գործերով՝ Կոյ Տաշ գյուղում հողամասերի անօրինական ձեռքբերման, անօրինական հարստացման և 2019 թվականի օգոստոսին Կոյ Տաշ գյուղում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար։

«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
3201:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
6800:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
6800:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
73Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
155Երեկ, 23:36
«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
83Երեկ, 22:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
106Երեկ, 22:18
«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
85Երեկ, 22:06