Երկուշաբթի, 29 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել». Ռուբեն Մելիքյան

«Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել». Ռուբեն Մելիքյան
145
Այսօր, 18:30

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել։ Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար։
Այս պահին ինձ մնում է միայն փաստել, որ սեփական փոդքաստի եթերում «հետույք» բառն ասելու համար կալանավորված անձն Ամանորն անցկացնելու է կալանավայրում։
Հիշեցնեմ, որ Վազգենին կալանավորելու դեմ բողոքով վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման օրը վաղն է՝ ամսի 30-ը»։