Իշխան Սաղաթելյանին, նրա ընտանիքի անդամներին ու ազգականներին հրավիրել են դատախազություն
![]() 139 Երեկ, 22:42 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, կինը՝ Լիանա Խաչատրյանը, հայրը՝ Վաչիկ Սաղաթելյանը, «ՆԱՐՎԵՍՏ» գյուղատնտեսական կոոպերատիվի գործադիր մարմնի ղեկավար Նաիրի Վաչիկի Սաղաթելյանը և մի քանի ազգականներ հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Ծանուցումներն «Ազդարար» կայքում հրապարակվել են այսօր, որպես ներկայանալու ժամկետ նշված է դեկտեմբերի 27-ը։ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով, ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին և ստացված տվյալների առնչությամբ ներկայացնել դիրքորոշում»,- նշված է ծանուցման մեջ: |

«Ըստ ԿԲ-ի՝ բնակչության 72%-ը հաշվել չգիտի. քաղաքական դաշտում էլ է նման պատկեր». Մեսրոպ Առաքելյան
69Երեկ, 23:54
Վարդաշեն ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի
108Երեկ, 23:48
«Խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը». Արթուր Վանեցյան
93Երեկ, 23:42
«Քանի որ ՀԷՑ-ի կառավարումը իշխանությունը փնթի է իրականացնում, վթարների վերացումը դառնում է լուրջ խնդիր». Նաիրի Հոխիկյան
100Երեկ, 23:30
«Ռուսական բանակի օրական կորուստները կազմում են 1000-1100 զինվոր». Ալեքսանդր Սիրսկի
131Երեկ, 23:18
««Ոճիր և պատիժ» վեպը ՔԿ ծառայությունը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ այն քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում». Վահան Հովհաննիսյան
80Երեկ, 23:00
Իշխան Սաղաթելյանին, նրա ընտանիքի անդամներին ու ազգականներին հրավիրել են դատախազություն
134Երեկ, 22:42
Ուշակովը պնդում է, որ Թրամփը «վրդովված է» Ուկրաինայի «խելագար գործողություններից»
177Երեկ, 22:16
