Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

««Ոճիր և պատիժ» վեպը ՔԿ ծառայությունը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ այն քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում». Վահան Հովհաննիսյան

««Ոճիր և պատիժ» վեպը ՔԿ ծառայությունը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ այն քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում». Վահան Հովհաննիսյան
84
Երեկ, 23:00

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարվա անեկդոտը:
Բանտում գտնվող պաշտպանյալիս համար տարվող գիրքը՝ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը, ՔԿ ծառայությունը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ այն քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում:
Ֆյոդոր Միխայլովիչի բախտը բերել է, որ վախճանվել է ժամանակին, այլապես հիմա նրա նկատմամբ կարող էր քրեական հետապնդում իրականացվել»: