Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Նիկոլը ջանք ու եռանդ չի խնայում՝ ապացուցելու, որ բռնապետ է»․ Արմեն Աշոտյան

«Նիկոլը ջանք ու եռանդ չի խնայում՝ ապացուցելու, որ բռնապետ է»․ Արմեն Աշոտյան
154
Այսօր, 10:06

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապրի Նիկոլը, որ ջանք ու եռանդ, օր ու արև չի խնայում ապացուցելու համար, որ բռնապետ է, որ շեղված է, որ անբարո է։
Խաչիկ Գալստյանին էլ տարան, մի մարդու, ով ակադեմիական կամ քաղաքական ակտիվությունից զատ, որևէ այլ «մեղք» գործել չէր էլ կարող by default:
Խաչիկն այս տարիների ընթացքում իր ձայնը՝ հնչեղ, կարծիքը՝ շիտակ, կեցվածքը՝ ազնիվ պահող տղերքից և վերլուծաբաններից մեկն էր։
Դուք (ոմանք) շարունակեք լռել, կարծելով, թե դևը կբավարարվի միայն ամենախելոքներով և ձիգերով։
Այս տեմպերով հեռու չէ նաև ձեր՝ լպրծունների, խժռվելու ժամանակը։
Լավ, իրո՞ք չեք հասկանում։
Պինդ կաց, Խաչ ջան, մյուս տղերքի հետ միասին»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան