Հակակոռուպցիոն կոմիտեն՝ «Հայրենիք» կուսակցության անդամների ձերբակալության մասին
![]() 87 Այսօր, 11:00 Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության մի խումբ անդամներ, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ֆակտոր»-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը։ «Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- ասել է Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ |

«Խաչիկ Գալստյանի կալանքի քննության նիստը ժամը 15:00-ին է»․ Սոս Հակոբյան
112:18
Տարեմուտի գիշերը եկեղեցիներում կկատարվի Նռնօրհնեքի արարողություն (տեսանյութ)
3112:12
«Ադրբեջանա-թուրքական խմբավորման համար ցանկացած ընտրություն առիթ է՝ անցանկալի անձանց ձերբակալելու». Էդգար Ղազարյան
7711:36
«Վնասվածքներ ստանալն անխուսափելի է». Արթուր Սաքունց
9811:30
«Իսկ Ջնդոյի եսիմ ինչը հով լռված ա Գառնիում». Տիգրան Քոչարյան
12011:12
Հակակոռուպցիոն կոմիտեն՝ «Հայրենիք» կուսակցության անդամների ձերբակալության մասին
8011:00
«Սամվել Կարապետյանը խոչընդոտ էր հրեշավոր ծրագրի համար». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
14010:42
«Քաղաքական հետապնդումը Խաչիկ Գալստյանի նկատմամբ բռնապետության կառուցման տրամաբանության մեջ է»․ Տիգրան Աբրահամյան
14910:24
