Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կգա մի պահ, որ Հայրապետն այլ տնօրինություններ կանի. ամեն բան ունի իր սահմանը». Հայր Ասողիկ

«Կգա մի պահ, որ Հայրապետն այլ տնօրինություններ կանի. ամեն բան ունի իր սահմանը». Հայր Ասողիկ
115
Այսօր, 12:24

«Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չկայացավ, որովհետև քվորում չապահովվեց: Ինչո՞ւ, որովհետև 10 սրբազաններից մի քանիսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ էին, և հակառակ, որ իրենց հրավերներ էր ուղղվել՝ ներկայանալու ժողովին և այնտեղ նաև իրենց բողոքն ու ընդվզումն արտահայտելու, նրանք չեկան: Ժողովական ատյանը չկայացավ»,- «Այսօր»-ի եթերում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը: Նա նշել է, որ դրանից հետո Հայոց Հայրապետը, ով եկեղեցու կարգ ու կանոնը պահպանողն ու պաշտպանողն է, անմիջապես իր կանոնական իրավունքով վճիռ կայացրեց՝ երեք անձանց դուրս դրեց Գերագույն հոգևոր խորհրդի կազմից և իրենց փոխարեն ուրիշներին նշանակեց, «որովհետև նա չէր կարող թույլ տալ, որ եկեղեցին իր գործունեության մեջ խափանվի»:

«Բայց 10 եպիսկոպոսներից երկուսը՝ Արցախի թեմի առաջնորդը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը շարունակում են մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, վերջին ժողովի ժամանակ էլ իրենց դարձյալ մասնակցելու հրավեր էր գնացել: Բայց ամեն ինչ ունի իր չափն ու սահմանը: Շատ հավանական է՝ կգա մի պահ, որ Հայրապետը նաև այլ տնօրինություններ կանի, որովհետև նման ընթացքը խաթարում է եկեղեցու գործունեությունը, ամեն բան ունի իր սահմանը: Այդքան հորդորներից, կանչերից հետո, բնականաբար, արդար կլինի որևէ վճիռ, որ կկայացնի հայոց Հայրապետը»,- ընդգծել է Հայր Ասողիկը:

Հայր Ասողիկի հարցազրույցը