Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

«Առաջիկայում ականատես ենք լինելու բռնարարքների նոր ալիքի». Արմեն Հովասափյան

«Առաջիկայում ականատես ենք լինելու բռնարարքների նոր ալիքի». Արմեն Հովասափյան
130
Այսօր, 17:36

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում հաստատված օկուպացիոն ռեժիմը լայն ու շեշտակի շարունակում է քաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտի գլխատման ու պառակտման գործընթացը։ Նիկոլ Փաշինյանի մամլիչը գնալով ավելի է սեղմում օղակը՝ փորձելով ընդդիմադիր շարքերից հանել գաղափարական հատվածի ներկայացուցիչներին, որոնց դասական ներկայացուցիչներից էր Խաչիկ Գալստյանը։ Մարդ, ով իր գիտա-մանկավարժական գործունեության ողջ ընթացքում 25 տարուց ավելի կրթել է հազարավոր մարդկանց։
Այստեղ առանցքայինն այն է, որ Խաչիկին կալանքի են տանում Նոր տարվա օրերին, և դա արվում է միայն այն պատճառով, որ ուղղակի մարդուն ցավեցնեն, ընտանիքին տոնական օրերին դնեն դեպրեսիայի մեջ։
Էս ա սրանց ձեռագիրն ու գործելաոճը։
Բնական է, որ օրվա կոլաբորացիոնալները չէին կարող որևէ կերպ հանդուրժել Արցախի մասին մի քանի տասնյակ գրքեր գրած, Ղարաբաղյան բանակցային գործընթացի առանցքային տեսաբաններից մեկի ներկայությունը հայկական քաղաքական դաշտում։ Խաչիկի պես տղերքը բնականաբար անհամատեղելի են օկուպանտների հետ, ուստի նրանք շինծու ու ծիծաղելի մեղադրանքների հերթական կլոունադան են «կարել» և պատրաստվում են տանել կալանքի։
Եթե հետահայացք ենք գցում մեր օրերում տեղի ունեցողի և պատմության մեջ նմանօրինակ դեպքերի միջև զուգահեռներ անցկացնում, ապա ակնհայտ է դառնում, որ այս ամենը հիշեցնում է 20–30-ականներին Իտալիայում և Գերմանիայում տեղի ունեցած դեպքերի պրոտոտիպերը։ Այսինքն՝ առաջիկայում մենք ականատես ենք լինելու նոր ալիքի, որը բերելու է հերթական բռնարարքներին․ թերևս կլինեն նոր ձերբակալություններ ու կալանքներ, միգուցե կփակվեն կամ կկասեցվեն կուսակցություններ, կսկսվի «վհուկների որսի» նոր սերիա»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան