Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայաստանում այդպես էլ չսիրեցին քիմիան ու ֆիզիկան»․ Կարեն Հեքիմյան

«Հայաստանում այդպես էլ չսիրեցին քիմիան ու ֆիզիկան»․ Կարեն Հեքիմյան
130
Այսօր, 14:21

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այդպես էլ չսիրեցին... քիմիան և ֆիզիկան:
Ճանապարհային դեպարտամենտը պաշտոնապես հայտարարում է, որ «-7С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը»: Վերջինս հենց դրանով է փորձում արդարացնել իր անգործությունը և «գիտականորեն» պնդում, որ «եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել»։
Նախ՝ -7С° «շատ ցածր ջերմաստիճան» չէ և դրանից շատ ավելի ցածր ջերմաստիճանի առկայությամբ նորմալ պետություններում ապահովում են ճանապարհային անվտանգ երթևեկությունը:
Բացի դրանից՝ եթե խոսեցիք «գիտությունից», ապա ասեմ, որ դեռ անհիշելի ժամանակներից հայտնի էին նատրիումի քլորիդի հիմնական հատկությունները: 19-րդ դարում մարդկությունը պարզեց, որ նատրիումի քլորիդի նպատակային էֆեկտիվությունը թեթև նվազում է -15С°-ում: Իսկ արդեն 20-րդ դարի սկզբին հայտնի էր, թե ինչպես կամ ինչ գործողությունների արդյունքում շատ ցածր ջերմաստիճանում կարելի է բարձրացնել նատրիումի քլորիդի էֆեկտիվությունը: Ստացվում է՝ -7С°-ում նատրիումի քլորիդի ոչ էֆեկտիվության վերաբերյալ ողջ աշխարհում պնդում են բացառապես Հայաստանի Ճանապարհային դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները:
Ի՞նչ ասեմ: Հայաստանում այդպես էլ չսիրեցին քիմիան և ֆիզիկան: Բացառություն է կազմում թերևս Քոչարյան Ռոբերտը: Վերջինս պնդում էր, որ իր և Պուտինի միջև «քիմիա կա»: Նշանակում է, որ միայն Քոչարյանն է հասկանում քիմիայից, հետևաբար՝ միգուցե...
Հենց այդպես էլ ապրում ենք»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան