Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

«Ո՞րն է ձեր քար լռության պատճառը»․ Ցոլակ Ակոպյանը՝ ԵՊՀ դասախոսներին

«Ո՞րն է ձեր քար լռության պատճառը»․ Ցոլակ Ակոպյանը՝ ԵՊՀ դասախոսներին
103
Այսօր, 16:36

Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բացել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների տարբեր ամբիոնների, այդ թվում՝ քաղաքագիտության ամբիոնի նախկին և ներկա դասախոսների անձնական էջերը (Խաչիկ Գալստյանը իր աշխատանքային գործունեության մեծ մասն անցկացրել է այդ ֆակուլտետում). ականատեսն եմ ճնշող մեծամասնության քար լռությանը։ Իմ նախկին դասախոսներ և գործընկերներ, ո՞րն է ձեր քար լռության պատճառը, ի՞նչն է ձեզ ստիպում խխունջացած ապրել, ախր շատ լավ գիտեմ, որ պատերի տակ քննադատում եք այս ամենը, բողոքում եք այս իրականությունից և բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ Խաչիկ Գալստյանը հանցագործ չէ։ Եթե մտավորականությունը լռում է, էլ ո՞ւմից ենք ի՞նչ պահանջում, ախր հաջորդը դուք եք լինելու։ Այդ օրը, ի տարբերություն ձեզ, ես նորից բարձրաձայնելու եմ այդ անարդարությունը…»։

Աղբյուրը`   Ցոլակ Ակոպյան