Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   -5 °C

«Դատարանը որոշեց Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառել տնային կալանք և գրավ»․ Արամ Վարդևանյան

«Դատարանը որոշեց Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառել տնային կալանք և գրավ»․ Արամ Վարդևանյան
205
Այսօր, 20:18

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով: Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով՝ այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը, ըստ այդ մեխանիզմի, տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը՝ Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի՝ կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»:

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան