Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   -5 °C

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20․00-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20․00-ի դրությամբ
137
Այսօր, 20:30

ՀՀ ճանապարհային դեպարտամենտը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։