«Ի՞նչ «նստվածք» կարող է թողնել այս որոշումը հանրային տարբեր շրջանակների մտորումներում»․ Հակոբ Բադալյան
![]() 173 Այսօր, 21:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Սամվել Կարապետյանի փաստաբանը հայտնել է, որ դատարանը մասնակի բավարարել է միջնորդությունն ու փոխել Կարապետյանի խափանման միջոցը՝ տնային կալանք և գրավ: Սամվել Կարապետյանը Նոր տարին կդիմավորի տանը, հարազատների հետ: Անխոս ողջունելի է, երբ ցանկացած մարդ, առավել ևս հանիրավի հետապնդվող, Նոր տարին ի վերջո դիմավորում է ոչ թե կալանատանը, այլ՝ տանը, հարազատների շրջանում, թեկուզ տնային կալանքի ռեժիմում: Բայց, այս իրավիճակը մարդկային ասպեկտից զատ, իհարկե քաղաքական է, եթե չասենք՝ առաջին հերթին քաղաքական, հաշվի առնելով, որ հենց այդ մոտիվով է Կարապետյանը հետապնդվել ու հայտնվել բանտում: Եվ նա միակը չէ, որ հետապնդվում է այդ մոտիվով: Եվ ահա, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Կարապետյանը Նոր տարին դիմավորելու է տանը, իսկ ահա մնացյալ հետապնդվողների մեծ մասը, այդ թվում և առավել հանրահռչակ մարդիկ, շարունակելու են մնալ բանտում՝ ինչպես օրինակ կալանավորված Սրբազանները, Մասիսի ՀՀԿ-ական համայնքապետը, արդեն կարծես թե նաև «Հայրենիք» կուսակցությունից Խաչիկ Գալստյանը, որին ձերբակալել են նախօրեին: Հավատացնում եմ, որ այսպիսի մանրուքները երբեք չեն վրիպում հասարակության առնվազն մի մասի աչքից, և հետևաբար՝ մարդկային իմաստով ողջունելով, որ Կարապետյանը կլինի տանը, ոչ թե բանտում, քաղաքական իմաստով այդուհանդերձ առնվազն հարց է առաջանում, թե նրան անհիմն ձերբակալած ու ամիսներ շարունակ կալանքի տակ պահող իշխանությունն ինչո՞ւ հանկարծ որոշեց Նոր տարվա շեմին փոխել խափանման միջոցը: Համենայն դեպս, կարծում եմ այս պատկերի, այսպես ասած, քաղաքական նստվածքի մասին Սամվել Կարապետյանն ու «Մեր ձևով» շարժումը պետք է մտածեն: Ներեցեք, բայց ասել, թե սա փաստաբանական թիմի հաղթանակ էր կամ արդարադատության հաղթանակ, կհնչի անլուրջ: Անկասկած է, որ՝ ինչպես քաղաքական որոշումով եղել է հետապնդումն ու կալանավորումը, այնպես էլ քաղաքական որոշումով լինելու է խափանման միջոցի փոփոխությունը: Հետևաբար պետք է հասկանալ, թե ինչո՞ւ այդպիսի որոշում, ինչո՞ւ Նոր տարվա շեմին, և ի՞նչ «նստվածք» կարող է թողնել դա հանրային տարբեր շրջանակների մտորումներում: Սրանք էական հարցեր են, որ առաջին հերթին պետք է հուզեն քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանին»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Տնային կալանքը նույնն է, ինչ կալանքը». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4623:06
Երիտասարդը Արցախի դրոշով վազեց ռինգ
12622:36
««Սևան ազգային պարկը» «հաստատել» է Ծովագյուղի սկանդալը»․ Լիա Սարգսյան
12622:24
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվում է տուն (տեսանյութ)
7122:24
«Մոլլաները ոչնչացնում են մեր հայրենիքը». Իրանում լայնածավալ ցույցեր են
11522:18
«Ինչ արել ես մեր գլխին՝ ստանաս ՏԱՍՆԱՊԱՏԻԿ». Ռուբեն Մխիթարյանի տեսահոլովակը (տեսանյութ)
10422:12
«Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը հնարավոր է ամսական նորմայի չափ տեղումներ լինեն»․ Լևոն Ազիզյան
11721:42
«Ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից»․ Միքայել Սրբազան
12821:30
