«Տիրադավների միջև լուրջ կոնֆլիկտ է ծագել». Սյուզի Բադոյան
137
Այսօր, 00:12
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Տիրադավների միջև լուրջ կոնֆլիկտ է ծագել, ըստ իմ աղբյուրի.. Լուռ բանավեճ ունեն, ներքին լարում կա՝ մեջները ասող չկա այլևս: Այսինքն, չկա պարագլուխ Մեկը մյուսին այդ հարցում «պրիզնատ չի գալիս», բոլորը հասկացել են, որ կատարող են դառել... Իրենց մեջ ոչ առաջնորդ կա ու ոչ էլ Նիկոլի վեհի թեկնածու: Ընդամենը հրահանգ կատարող են դառել, ոչ ավելին: Ներսից պատմում են, որ սկզբում ամեն մեկը փորձել է, իբր, իրեն համարել ամենաբարձրը, ամենաազդեցիկը, ով ամենից մոտն է, մթոմ, Աստծուն (Նիկոլին ), բայց այդ փուչիկն անմիջապես պայթեցրել է Նիկոլը և դա եղել է Մայր Աթոռի վրա ԳԱԶԵԼՈՎ ԳՐՈՀԻ ձախողման միջադեպից հետո: Պարզվում է՝ այդ օրը պլան Բ են ունեցել Տիրադավերը՝ ըստ սցենարի, որ պիտի գային ու մտնեին Վեհարան եւ էնտեղ հրավիրեին լրագրողներին բարձր գահակալի աթոռից ելույթ ունենային եւ պահանջեին Վեհի հրաժարականը: Իսկ եթե վեհարանի դարպասներն ամուր փակված լինեին, ըստ նախնական սցենարի, պիտի ներխուժեին Մայր տաճար ու աղմուկ աղաղակով էնտեղ ազդեցիկ տեսարաններ ստեղծեին՝ Վեհափառ Հայրապետին հարկադրելով, որ պատասխանի իր հրաժարականի պահանջին դեմ առ դեմ կամ ամոթից հեռանա Մայր տաճարից՝ ի տես հազարավոր հոտի: Բայց փաստացի երկու սցենարն էլ ձախողել են, քանի որ իրենց խոստացված ամեն մեկի թեմից եկած «գրոհային» քահանայաց խումբը, որ պիտի, իբր, լիներ վեհարանի դիմաց եւ ապահովեր էդ արշավի պլանի կատարումը, չի եկել, այլ կերպ ասած՝ քցել են Տիրադավ շեֆերին: Ավելին ասեմ, նրանցից ոմանք եկել էին, բայց հենց Վեհարանի ներսից էին դարպասներն ամուր պահելով՝ հսկում գրոհային շեֆերի հարձակման ժամանակ: Ստացվում է Տիրադավերի գաղափարական կամ սուլթանական արշավին չեն սատարում իրենց իսկ հոտն ու իրենց ենթակայությամբ ծառայող քահանաները: Ու այսպես՝ հուսալքված եղբայրներով կմասնատվեն շուտով ու կդառնան ոչ մի բան, բա: Իրենց ընտրությունն էր, մենք չենք մեղավոր»: