Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մեր իշխանությունները պետք է միշտ հիշեն, որ մի օր իրենք ևս դառնալու են ընդդիմություն»․ Թաթուլ Հակոբյան

«Մեր իշխանությունները պետք է միշտ հիշեն, որ մի օր իրենք ևս դառնալու են ընդդիմություն»․ Թաթուլ Հակոբյան
159
Այսօր, 10:12

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելը հուսադրող, իսկ Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը հուսահատեցնող լուր է:
Իշխանությունների քարոզչությանը լծված փորձագետներն ու քաղաքական ուժերը շարունակում են ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումներն արդարացնել ինչ-ինչ հիբրիդային պատերազմի սպառնալիքով, եթե անգամ իրենց սիրելին օր ու մեջ Ռուսաստան է մեկնում:
Նախկինում երբ խոսում էիր, պիտակը դնում էին թուրքի գործակալ, ադրբեջանցիներին ջրաղացին ջուր լցնող, այսօր գովում ու փառաբանում են մեր խոզերին ուղարկված ցորենն ու էժան բենզինը և բոլոր քննադատներին պիտակում ռուսի գործակալ, ԿԳԲ-ի գործակալ:
Քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ԲՈԼՈՐ բանտարկյալները պետք է ազատություն ստանան: Եթե անգամ նրանց կալանքը անդադար երկարաձգվի երկուական ամիսներով, գործերը դատարան չեն հասնելու, իսկ եթե հասնեն, ապա այդ մարդկանց մեղսագրվող հանցանքները չեն հաստատվելու, եթե, անշուշտ, Հայաստանը չընտրի հարևանների ճանապարհը:
Մեր իշխանությունները պետք է միշտ հիշեն, որ մի օր իրենք ևս դառնալու են ընդդիմություն, ինչպես եղել են:
Շատ կցանկանայի, որ եկող տարին հաջողակ լիներ մեր Հայաստանի ու բոլորիս համար՝ անկախ մեր դիրքից ու քաղաքական համոզմունքներից:
Շատ կցանկանայի, որ Խաչիկ Գալստյանն ու ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր գործիչները վերադառնան իրենց ընտանիքներ ու եկեղեցիներ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան